Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 5 հազար դրամով, այն էլ միայն հուլիսի 1-ից

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 5 հազար դրամով, այն էլ միայն հուլիսի 1-ից
31.10.2014 | 16:53

2015 թ. հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ՝ նախորդ տարվա 50 հազար դրամի դիմաց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՀ-ում 55 հազար դրամից ցածր որևէ աշխատավարձ չի լինելու, սա վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին:
«Քաղծառայողների միջին աշխատավարձը 293 հազար դրամի դիմաց կդառնա 300 հազար դրամ: Ընտանեկան նպաստի միջին ցուցանիշը կազմելու է 30,537 դրամ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ 3 և 4 երեխա ունենալու դեպքում կպահպանվի մեկ մլն դրամ միանվագ հատկացումը, իսկ 5-րդ երեխայի համար՝ 1,5 մլն դրամ:
Նրա խոսքով` կենսաթոշակի միջին չափը 41 հազար դրամ է լինելու:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ